Սրտի կաթվածից մահացել է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը

Սրտի կաթվածից մահացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի՝ Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ Ցավալի տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։ Զինծառայող Գագիկ Բարսեղյանը զորակոչվելուց 1 տարի առաջ Գերմանիայից վերադարձել էր Հայաստան՝ զինվորական ծառայության անցնելու համար։

Լրահոս