
Սրբորե՛ն պահպանենք Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ու Հայոց Ազգային Բանակը
Սրբորե՛ն պահպանենք Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ու Հայոց Ազգային Բանակը
Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների, բոլոր տեսակի կազմակերպությունների, Հայաստանի պետական համակարգի (Օրենսդիր, Գործադիր, Դատական) ամբողջ գործունեության Առաքելությունը միշտ պետք է լինի Հայոց Պետության Ազգային-Պետական շահը, ասել է թե՝ Հայ ժողովրդի և Հայոց Պետության անվտանգությունը, պաշտպանությունը, զարգացումն ու հզորացումն ապահովելը։
Հայ ժողովրդի և Հայոց Պետության անվտանգության, պաշտպանության, զարգացման ու հզորացման ապահովման անփոխարինելի երկու հիմնասյուններն են` Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայություն և Հայոց Ազգային Բանակ։
Սրբորե՛ն պահպանենք Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ու Հայոց Ազգային Բանակը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան