Սրբազա՛ն, նախարարն այսօրվա մեջ պատրաստ է Ձեզ ընդունել, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ

Այստեղ եմ՝ Վահե Ղազարյանից բացատրություն ստանալու, թե ով է հրաման տվել Վեհափառի մոտքը Սարդարապատի հուշահամալիր արգելել. ՆԳՆ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, որ Տավուշում աշխատել է Վահե Ղազարյանի հետ և նրան իր ընկերը համարել։ «Գիտեմ, որ նա պետք է գնա ԱԺ, կսպասենք»,-ասաց Սրբազանը։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը մոտեցավ և ասաց, որ նախարարը պատարաստ է այսօր ընդունել Սրբազանին, բայց ոչ այդ ֆորմատով։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ չմանրամասնեց։

Լրահոս