Սրանք այնքան էժանագին են, մեղք ու եղկելի, որ Աննա Մկրտչյանին են վերագրել մտքեր, որոնք երբեք չեն հնչել նրա կողմից

Չգիտեմ լամ, թե խնդամ որոշ մարդկանց էժանագին զբաղմունքի վրա: Առավոտից որոշ օգտատերեր (երկրորդ նախագահի իբրև թե աջակից Սարգիս Օհանջանյանը, ՔՊ իշխանական խմբերի որոշ ներկայացուցիչները, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը և այլք) թիրախավորել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Սրանք այնքան էժանագին են, մեղք ու եղկելի, որ Աննա Մկրտչյանին են վերագրել մտքեր, որոնք երբեք չեն հնչել նրա կողմից: Ինձ հետաքրքիր է, թե այդ ե՞րբ հասցրեցին երկրորդ նախագահի, սասնածռերի ու քպականների որոշ խմբեր արագ կոալիցիա կազմել :))) Փաստորեն Սերժ Սարգսյանին քննադատելու հարցում որոշ մարդկանց շահերը արագ համընկնում են ազգակործան դավաճանների հետ: Այս ուժերը, որ իբր թե կապ չունեն իրար հետ, ստացվում է լծված են նույն գործին։ Հ.Գ Իմացեք, ի վերջո ՀՀ-ում հաղթելու են իրական ազգային ուժերը, իսկ ձեր նմանները, ովքեր ամեն գնով, (կեղտոտ տրյուկներով) ձգտում են իշխանության` մնալու են իրենց հյուսած մուտիլուվկաների տակ։

Լրահոս