Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը.Հովհաննիսյան

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սուր ընկալումներ և զգացումներ է հարուցում հակամարտող երկրների հասարակությունների շրջանում: Հարցի վերաբերյալ քննարկումներն ու ուսումնասիրությունները կարող են օգնել հաղթահարել կարծրատիպային ընկալումները, մեղմել կոնֆլիկտի սուր կողմերը: Հասարակության պատկերացումները միաչափ չեն այս առիթով, հարցը տրամաբանված և իրատեսական ընկալում չունի: Սա, իր հերթին, հիմք է հանդիսացել հիմնախնդիրը քաղաքական շահարկումների և մոլորությունների առիթ դարձնելու համար: Պաշտոնական դիրքորոշումը, սակայն, ունի իր հստակ սահմանները, որոնք խախտելը մահավճռի ազդեցություն կարող է ունենալ: Հասարակության տրամադրություններն ու բանակցային շրջանակը չունեն հատման կետեր. հարցի լուծման առաջարկվող լուծումը հանրային ընդունելության չի արժանացել: Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը: Գնա՞լ կոնֆլիկտը իրապես լուծելու ճանապարհով և կանխել աղետը, թե՞ լուծման իմիտացիա անել և իշխանության հարց լուծել. քաղաքական այս հարցին նիկոլ պատասխան պետք է տաս։

Լրահոս