
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023
Մայիսի 2-ից 12-ը «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023 միջազգային շրջանային մրցաշարը:
Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետը և փոխքաղաքապետը։
Մրցաշարի մասնակիցներն են՝
ՄԳ Սամուել Սեվիան՝ 2684
ՄԳ Անդրեյ Եսիպենկո՝ 2679
ՄԳ Ամին Տաբատաբաի՝ 2677
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 2675
ՄԳ Ս. Լ. Նարայանան՝ 2660
ՄԳ Թայ Դայ Վան Նգուեն՝ 2645
ՄԳ Նոդիրբեկ Յակուբոև՝ 2630
ՄԳ Ֆրեդերիկ Սվանե՝ 2600
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2596
ՄՎ Արթուր Դավթյան՝ 2506
Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: