Ստեփանակերտում պայթունի հետևանքով մի քանի տասնյակ վիրավոր կա, տարբեր աստիճանի այրվածքներ ունեն

Արցախի ԱԻՊԾ հայտարարել է՝  Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքները մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։ Արցախի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից կան մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։

Լրահոս