Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Խոսելով խաղաղության մասին, խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին,  ես իմ եզրակացություններն ունեմ և նաև հանրությունը իր եզրակացություններն ունի: Այս իշխանությունները եկել են  հայ ժողովրդին  ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են  պատերազմ: Այս պատերազմը  շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ  Արցախը ամբողջությամբ  հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր  գործողություններ իրականացնելով  ինչ ուզում ստանում է,- ասել է Սեյրան Օհանյանը: «Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է  այն իրականացնել Հայաստանի վրայով: Երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասը բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորական ոչնչացրել է, ապօրինի հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել... Այս պարագայում խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղին չէ, այն կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ»,– հավելեց նա։

Լրահոս