Սպասվում է թաց ձյուն. եղանակը` Հայաստանում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, նոյեմբերի 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 16-18, երեկոյան՝ 9-11 աստիճան։

Լրահոս