Սպանություն՝ Լոռու Աքորի գյուղում. կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր: Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս