Սուխումին քննդատում է Երևանին

Ինքնահռչակ Աբխազիայի արտգործնախարարությունը քննդատել է Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, փոխանցում է «Ազատություն»-ը։ «Հայկական կողմին կոչ ենք անում շաբլոն արտահայտություններ չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին, ինչը հակասում է օբյեկտիվ իրականությանը»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբոջականությունը հարգելու և պաշտպանելու մասին։ Միրզոյանը Թբիլիսի էր այցելել հուլիսի 3-ին։ Սուխումին նաև ուշադրություն է դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունում հայկական կողմի դիրքորոշման «լուրջ փոփոխության» վրա՝ վրացի փախստականների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու բանաձևի հարցում։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս