Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են։ Այդ մասին ArmLur.am-ին հայտնել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ « Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»:

Լրահոս