Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիսիան-Գորիս մայրուղուց դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է՝ անմխիթար վիճակում է: Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում: Ռելիեֆի առումով այն բարդ հատված է և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը` իրավիճակն առավել ծանր է դառնում: Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք»:

Լրահոս