«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը՝ կալանավորելով «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած  Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Նշենք, որ այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։ Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։ Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Լրահոս