Սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է ոստիկանության զորքերի ծառայողի կախված դին

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս