Սերժ Սարգսյանի ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում և ազգային ժառանգությունը պահպանելու գործում նշանակալի հետք են թողել Հայաստանի պատմության մեջ

Հայաստանի մշակույթը՝ որպես ազգային ինքնության հայելին, պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ վերաբերմունք։ 2018 թվականից ի վեր, ցավոք, իշխանազավթների կողմից մշակութային ժառանգությունը 0 ուշադրության է արժանանում։ Դա արտահայտվեց զգալի թվով մշակութային և պատմական հուշարձանների կորստով, որոնք դարձան վանդալիզմի և անփութության զոհ, սակայն այդ ամենը կրկին 0 արձագանք ստացավ թե կապիտուլյանտի, և թե նրա շայկի կողմից։ Ակտիվ մշակութային քաղաքականությունն ու մշակութային արժեքների պաշտպանությունը ևս բոբիկ է մնացել սրանց ձեռը։ Ի հակադրություն դրան, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվեց մշակույթի ոլորտում զգալի ձեռքբերումներով։ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ուղղված էր երկրի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև ժամանակակից մշակութային զարգացման խթանմանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թանգարանների կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպիսին է Մատենադարանի նոր շենքը, ինչպես նաև թանգարանների, այդ թվում՝ Կոմիտասի թանգարանի ստեղծմանը։ Ազգի պատմական հիշողության պահպանմանը նպաստել են բազմաթիվ մշակութային օբյեկտների, այդ թվում՝ հայ անվանի գործիչների տուն-թանգարանների վերականգնումը։ Զգալի աշխատանք է տարվել նաև մշակութային հաստատությունների, այդ թվում՝ Օպերայի և Բալետի հայտնի թատրոնների արդիականացման ուղղությամբ, ինչը նոր հանդիսատես է գրավել և մեծացրել է հասարակության հետաքրքրությունը ավանդական արվեստի նկատմամբ։ Այս ընթացքում մեկնարկած մշակութային ժառանգության թվայնացման ծրագրերը զգալիորեն ընդլայնեցին հայկական մշակույթի հասանելիությունն ու տեսանելիությունը միջազգային մասշտաբով։ Հայկական մշակույթի միջազգային ճանաչումը նոր թափ ստացավ միջազգային մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցության շնորհիվ, այդ թվում՝ Վենետիկի բիենալեին, որտեղ հայկական տաղավարն արժանացավ բարձր մրցանակի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդել է Հայաստանի դիրքերը համաշխարհային մշակութային ասպարեզում։ Սերժ Սարգսյանի ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում և ազգային ժառանգությունը պահպանելու գործում նշանակալի հետք են թողել Հայաստանի պատմության մեջ՝ դառնալով մշակույթի և պատմության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի օրինակ։

Լրահոս