Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանը ազգային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և, որ ամենակարևորը, մեր տարածքային ամբողջականության պահպանման դարաշրջանն էր

Ժամանակները փոխվում են, և այսօր մենք կանգնած ենք նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ։ Բայց կարևոր է չմոռանալ մեր ակունքները, և մեր ինքնիշխանության արմատները։ Այս անհասկանալի ժամանակներում մենք պարտավոր ենք հիշենք նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել և ծառայում են մեր երկրին, ովքեր ճանապարհ հարթեցին նրա զարգացման և անվտանգության համար։ Սերժ Սարգսյանը՝ մեր երրորդ նախագահը, կանգնած է այն մարդկանց առաջին շարքում, ովքեր ոչ միայն ղեկավարել են երկիրը, այլեւ նրան հույս ու պաշտպանություն տվել։ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանը ազգային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և, որ ամենակարևորը, մեր տարածքային ամբողջականության պահպանման դարաշրջանն էր։ Այսօր ոմանք փորձում են վերաշարադրել պատմությունը՝ նրան մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի մեջ: Սակայն հայտնի խռխռացող վահագնալեքսանյանների և նրա հանցակիցների կողմից բառաչվող ոչ մի քննադատություն կամ մեղադրանք չի դիմանում ցանկացած քննադատության։ Ինչպե՞ս կարելի է կասկածի տակ առնել մի մարդու ձեռքբերումները, ում ղեկավարությամբ երկիրը հասել է աննախադեպ անվտանգային և տնտեսական բարձունքների։ Ինչպե՞ս կարող է նրա արածը համեմատվել նրանց հետ, ովքեր եկան իշխանության, և կործրեցին ամենինչ, ինչ հնարավոր է։ Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանի մասին բառաչել մի վահագնալեքսանյանանման արարած, ում տերը գետնին տալով իր կեղծ խոսքը, թշնամուն հանձնեց մեր Արցախը, իսկ այսօր 0 վճռականությամբ ու 0 նվիրումով «պաշտպանում է» Հայաստանի շահերը։ Սերժ Սարգսյանի անունը վարկաբեկելու փորձերը՝ նրան մեղադրելով թերացումների մեջ, ուղղակի ծիծաղելի են, քանի-որ մեղադրողների պատճառած վնասներն այնպիսի կատաստրոֆիկ ծավալների են, որ տակից տասնյակ տարիներով դուրս չենք գալու։ Սերժ Սարգսյանի նման առաջնորդների շնորհիվ է, որ մենք ունենք այսօրվա Հայաստանը։ Նրանք, ովքեր այսօր փորձում են «վերամշակել» պատմությունը, ովքեր իրենց ազգի prkich են անվանում, թող հիշեն. նրանց «փրկությունը» բերեց կապիտուլյացիայի և անդառնալի կորուստների։ Մենք թույլ չենք տա, որ մի անասնագոմ դավաճաններ՝ ի դեմս խոզանման երևույթի և նրա տիրոջ՝ կապիտուլյանտ նիքոլի, պայմաններ թելադրեն։ Նրանց անփառունակ ժամանակները մոտենում են ավարտին։ Հայաստանի Հանրապության քաղաքացին ամեն ինչ անելու է, որ սրանք ու սրանց նմանները երբեք որոշում կայացնելու իրավունք չունենան և չոչնչացնեն այն, ինչ ձեռք է բերվել մեր պապերի արյունով ու քրտինքով։

Լրահոս