Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղելԱրթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղելԱրթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովիմահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացահայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, ՍուրբՄեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայիպատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվանմասին: Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջինհերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամայինու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպեսխորհրդային, այնպես էլ ժամանակակիցռուսաստանյան գիտական մտքի զարգացմանգործում: Նշանակալի է նրա ավանդը նաև երկուժողովուրդների բազմադարյա բարեկամության վրահիմնված հայ-ռուսական ռազմավարականդաշնակցային հարաբերությունների հետևողականամրապնդման գործում: Կորստի այս ծանր պահին խորին ցավակցությունև զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովիընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստունմարդու հիշատակը մշտապես վառ կմնասերունդների հիշողության մեջ»։

Լրահոս