Սերժ Սարգսյանը ստիպել էր Ալիևին լացակումած ելույթ ունենալ և ասել, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը

Սոցիալական ցանցում կա մի երևույթ Թաթուլ անունով, ով քաղաքական վերլուծություններ է անում, բայց Թաթուլը ինչ-որ իր նման անհայտ ֆուտբոլային ակումբի տնօրեն է, ոչ թե քաղաքական գործիչ կամ քաղաքական վերլուծաբան։ Նա գրել է մի մանիպուլացնող և տգետ վերլուծություն, կապված վերջերս Նիկոլ-Էրդողան հանդիպման հետ, և գրառման վերջում գրել, թե բա այստեղ եմ տեղադրում Սերժ Սարգսյանի և Թուրքիայի նախագահի նկարը։ Նա մեղադրում է, իբր, Փաշինյանին, բայց կեղտոտ քարոզչական հնարք է փորձում կիրառել։ Փաստորեն, Թաթուլը լսել է հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» մասին և մտածել է, թե սա ֆուտբոլային հարց է, և իր խելքը կամ վերլուծական ունակությունները թույլ կտան խոսել կամ վերլուծել սա։ Թաթուլ, սա ֆուտբոլ չէ, սա քաղաքականություն է։ Թաթուլ, «ֆուտբոլային դիվանագիտությունը», որը գրվեց որպես նոր տերմին դիվանագիտության մասին դասագրքերում, Սերժ Սարգսյանի հաջողված դիվանագիտության մասին էր։ Այդ հաջողված դիվանագիտական հաջողությունների մեջ էր մտնում 2016 թվականի 4-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ չմիջամտելը։ Այդ դիվանագիտության արդյունքում էր, որ հարյուրավոր երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, և 100-ամյակին տարբեր գերտերությունների առաջնորդներ եկան Հայաստան ապրիլի 24-ին։ Սերժ Սարգսյանը ստիպել էր Ալիևին լացակումած ելույթ ունենալ և ասել, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաջողություններից էր, որ Հայաստանը միակ երկիրն էր աշխարհում, Ռուսաստանից բացի, որ ուներ «Իսկանդեր» և Ս-300-ներ։ Եվ դու, Թաթուլ, չես հասկանում Նիկոլի այսօրվա և նախկին Հայաստանի դիրքերի տարբերությունը՞։ Դու համեմատում ես այն ժամանակվա դիվանագիտությունը այսօրվա հետ՞։ Առաջ մենք խաղացող էինք միջազգային դաշտում, իսկ հիմա՝ գնդակ։ Ճիշտ է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով, պետք չէ մարդկանց խաբել։ Թաթուլ, լավ կանես քո ֆուտբոլի գործերով զբաղվես, եթե դրանից ավելի շատ ես գլուխ հանում, քան վերլուծություններ անելուց, իհարկե։

Լրահոս