Սերժ Սարգսյանը պարզապես չի ղեկավարել երկիրը, նա ճանապարհ է հարթել Հայաստանի ապագայի համար

Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ եղել են անհատներ, ովքեր նշանակալի հետք են թողնում Երկրի ճակատագրի վրա։ Հայաստանի համար այդ անհատներից մեկը ՀՀ-3 րդ Նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրա դերը երկրի զարգացման, անվտանգային, դիվանագիտական և քաղաքական ասպարեզում ոչ միայն նշանակալից է, այլ հիմնարար։ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը դրսևորեց ոչ միայն քաղաքական իմաստություն, ալյև ճշգրիտ ռազմավարական տեսլական։ Նրա անմիջական ուշադրության և մասնակցության արդյունքում է Հայաստանը ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում նրան հաջողվեց երկիրը պահել՝ ապահովելով տնտեսական և արտադրական աճ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 16 երկրների հետ և ստեղծելով բազմաթիվ դեսպանատներ և ներկայացուցչություններ։ Սերժ Սարգսյանը պարզապես չի ղեկավարել երկիրը, նա ճանապարհ է հարթել Հայաստանի ապագայի համար։ Նախագահը ստեղծել էր ամուր հիմք, որի վրա կառուցվում էր ուժեղ և հաղթանակած Հայաստան: Սակայն 2018 թվականին կապիտուլյանտի գլխավորությամբ իշխազավթ նոր դեմքեր, հայտնվեցին, ովքեր ամբողջ ազգին խաբեցին և սկսեցին իրենց դավադիր գործունեությունը։ Այս ամենը հանգեցրեց կորուստների, այդ թվում՝ անդառնալի։ Պարտված պատերազմ Հայրենիքի կորուստ, պռոյեկցիայով մեծացող Եռաբլուր․ ահա թե ինչ կարող ենք ասել կապիտուլյանտի և նրա թողնվող "ժառանգության" մասին։ Սերժ Սարգսյանի դրած ամուր հիմքի վրա կառուցելու փոխարեն երկիրը կանգնեց նոր մարտահրավերների ու անորոշության առաջ, իսկ ամուր հիմքը շատ արագ վերածվեց սահող հողերի։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանը մնալու է կայունության և զարգացման ժամանակաշրջան։ Անցնող տարիները ցույց տվեցին, թե որքան կարևոր է կայուն, ուժեղ և հեռանկարային առաջնորդ ունենալը, երկրի ձեռք բերված հաջողություններն ու զարգացումը պահպանելու համար: Չնայած բարդություններին և մարտահրավերներին, Նախագահի ժառանգությունը շարունակում է ազդել Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտի վրա։ Այդ ժառանգությունը ուղիղ հիշեցում է, որ առանց ուժեղ և ռազմավար ղեկավարի և քաղաքական կամքի ոչինչ չի ստացվի:

Լրահոս