Սերգե՛յ ջան, որ դուխդ հերիքեր, Աշոտյանին թողնեիր, գոնե թոռներիդ բան կունենայիր պատմելու. Աթանեսյանը՝ դատավորին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է. «Բոլորը գիտեն, թե ինչու են դատավորներին գործից հանում, բայց ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում: Գիտեն նաև հաջորդ հրաժարական տվողին: Մի հարց՝ Սերգեյ Մարաբյանին․ Սերգե՛յ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողեիր, մի բան կունենայիր թոռներիդ պատմելու: Հիմա ի՞նչ ես պատմելու»: Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:

Լրահոս