Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան. ԿԽՄԿ

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն աջակցել է վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը, այս մասին հայտնում են ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից: «220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2 500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին: 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ՝ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան», - հայտնում են ԿԽՄԿ-ից։

Լրահոս