Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ

Իմ կարծիքով, հիմնական մեխը հասկանալու համար, թե ինչպես տեղի ունեցավ Արցախի հանձնումը, պետք է իրականացնել իրադարձությունների համապարփակ վերլուծություն: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Ժողովրդական լեզվով ասած, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ներքո: Հետագայում Հայաստանի «կառավարիչները» հրաժարվում են իրենց կողմից ստորագրված պայմանագրի և ստանձնած պարտավորության 9-րդ կետի իրականացումից՝ Արևմուտքի ուղղակի դրդմամբ: Ինչին փաստացի հաջորդում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ: Սրանից հետևում է մեկ բան. Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի են ունեցել այս իշխանությունների լուռ համաձայնությամբ և գիտությամբ: Հ Գ Ինչպես ցանկացած հարաբերության մեջ, քաղաքականության մեջ ևս, երբ ինչ որ բան խոստանում ես, և չես կատարում՝ պատիժը դառնում է անխուսափելի:

Լրահոս