Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան

«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, կամք էլ ունենք, վճռականություն էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,- պայքարը շարունակելու մասին հայտարարեց Տավուշում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հողեր հանձնելու ծայրից ծայր ապօրինի գործընթացը պետք է կասեցվի, ընդգծեց նա։ «Հետագայում Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվելու, դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով՝ սա մեր լինելության հարցն է, նահանջի տեղ չունենք։ «Գնալու ենք մինչև վերջ, հասնելու ենք մեր նպատակներին»,- հայտարարեց նա։

Լրահոս