Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր.

Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր. ❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Արցախի 75% -ը կորսված չէր։ Մեր հայրենիքի ամեն սանտիմետրը պահպանվում էր բանակի և բանակում ծառայող զինորի հաշվին: ❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, մեր բանակը պարտության էր մատնում թշնամուն ( 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ), Ալիևը վախվորած պնդում էր, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ ամենը՝ Հայոց բանակի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ էր: ❗️Մինչ քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի սուվերեն տարածքում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, չկային մեկ պարզ պատճառով՝ Հայոց բանակն էր պաշտպանում երկրի անվտանգությունը։ ❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, Բերձորի միջանցքը տասնամյակներ շարունակ բաց էր և մարդիկ անարգել մուտք ու ելք ունեին միայն Հայոց բանակի շնորհիվ։ ❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը ՀՀ ՊՆ նախարարը չէր հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց և հանձնում այդ տարածքները թշնամուն: ❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի ոչ մի ղեկավար Ադրբեջանի նախագահին չէր անվանում կառուցողական և կիրթ, այնուհետև մի գրչի հարվածով հանձնում Արցախի 75%-ը: ❗️Դու ու նիկոլը հանրության շրջանակում այլևս ասոցացվում եք պարտության, դավաճանություն և կապիտուլյացիայի հետ: Հ.Գ Հայաստանը ի դեմս ձեզ չունի ղեկավարություն: Հայաստանը ունեցե’ լ է, ունի’ և ունենալու’ է փառապանծ բանակ։ Ձեր օրոք Հայ զինվորը, Հայոց բանակը չի’ պարտվել, այլ դավաճանվել է: Դուք վառ ապացույց եք նրա, թե ի՞ նչ է լինում, երբ առյուծների բանակը ղեկավարում են ոչխարները: Իսկ երբ առյուծներին ղեկավարում էին առյուծները, մեր բանակը միայն հաղթանակներ էր գրանցում։

Լրահոս