Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։ Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։ Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս