Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը

Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդ Ռախմատշոհ Կուրբոնովն ընդունել է մեղքն ու զղջացել. այս մասին հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայության» Telegram ալիքը։ Պարզաբանվում է, որ դատարանը վերանայել է վարորդի հարցաքննության արձանագրությունը։ «Արձանագրությունից բխում է, որ Կուրբոնովը զղջում է իր արածի համար, որ ավտոբուսը վարում էր անսարք արգելակային համակարգով։ Ցավակցում է հարազատներին և հայցում ներողամտությունը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ամբաստանյալն ընդունում է մեղքը։ Մայիսի 12-ին հաղորդվել էր, որ «Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդը դատարան է տեղափոխվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս