Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ «Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ ավտոբուսի՝ Մոյկա գետն ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ մարդատար ավտոբուսը ճեղքել է Պոցելուևի կամրջի ցանկապատը և ընկել գետը։

Լրահոս