Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան

Շատերը երևի գնահատում էին, որ սա ոստիկանության կողմից խոշտանգումների, դաժան վերաբեմունքի հերթական դրսևումն է, բայց հստակ հայտարարում եմ, որ քաղաքական իշխանությունն է կանգնած այս ամենի հետևում. ասուլիսին հայտարարեց խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Նման կարծիք չէի հայտարարի, եթե չլիներ ՔԿ-ի անգործությունն այս հայտարարությունից հետո»,-ասաց փաստաբանը և նշեց, որ մամուլը հեղեղված էր այս հայտարարությումբ, բայց էլի ոչ մի արձագանք։ Իրենք հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին և ՔԿ-ից միայն երեկ են արձագանքել, որ ստացված հաղորդման հիմքերն են ստուգում, տեսնեն՝ քրեական վարույթ նախաձեռնե՞ն, թե՞ ոչ։ Նա նշեց՝ դեպքի հետ առնչություն ունեցող ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ միտք չուներ հաղորդում տալու և իրեն հաջոդ օրը ստիպել են․ Սամվել Վարդանյանին բռնել են և պետք է գնա հաղորդում տալու։

Լրահոս