Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս