Սամվել Շահրամանյանը փաստաբաններից հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում տեղահանված արցախահայերի իրավունքներն ու լուծվում խնդիրները

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահն այցելել է իրենց գրասենյակ։ «Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները։ Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար», - գրել է փաստաբանը։

Լրահոս