Սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի. Հայկ Մամիջանյան

Այս իշխանությունների խնդիրն այն չէ, որ «պրո» են այս կամ այն կենտրոնի հանդեպ, այլ նրանց դավաճանությունն այն է, որ նրանք անտիհայկական են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Իմ տեղեկություններով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա բացի այն ամենից, ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայություն։ Այսինքն, սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի»,-ասաց Հայկ Մամիջանյանը՝ նշելով նաև, թե եթե իր տեղեկությունները ճիշտ չեն, իշխանությունները կարող են հերքել։

Լրահոս