
Սաակաշվիլին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին կոչ է արել մոռանալ «հին վիրավորանքները»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որն իբր սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։
«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները եւ ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաեւ անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ։ Հիմա ժամանակը չէ հիշելու հին վիրավորանքները»,- Facebook-ում գրել է Սաակաշվիլին ։