Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից

Սկսվել է Լեռնային Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խաղաղապահ կոնտինգենտի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի տարածքը։ Նշվում է, որ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։ «Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Լրահոս