
Ռուսաստանի նախագահը հայ բանասերին պարգեւատրել է Պուշկինի մեդալով․ Դեսպան
Խորհրդային հայ բանասեր Միխայիլ Ամիրխանյանը պարգեւատրվել է Պուշկինի մեդալով։ Նոյեմբերի 7-ին Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտություններիհամալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա պարզաբանեց, որ մեդալը շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամիրխանյանը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային, հումանիտար կապերի զարգացման գործում ներդրման համար»,- հավելեց դեսպանը։