Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում, տեղեկացրել են Երեւանում Ռուսական տան մամուլի ծառայությունում։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքի հետագա խորացման եւ համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ։ «Չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- նշել է Կոպիրկինը՝ հիշեցնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության դերի եւ նշանակության մասին։ Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ավելացրել, որ մարզը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի աջակցությունը մշտական բնույթ կկրի։

Լրահոս