Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և որպես ռազմաքաղաքական միություն դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են նրանից», - ասել է դիվանագետը։ «Կոչ ենք անում մեր գործընկերներին Երևանում հրապարակային զգացմունքային հարձակումների և կազմակերպությանը քննադատելու փոխարեն սկսել հրատապ հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական ​​մակարդակներում», - ընդգծել է Պանկինը: Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակությունը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին, ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:

Լրահոս