Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․ Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվի լրացուցիչ:

Լրահոս