Ռումբի մասին ահազանգից հետո մարդկանց տարհանել են Վերսալի պալատից

Վերսալի պալատի այցելուներին ստիպել են անհապաղ լքել այդ պատմական համալիրի տարածքն այն բանից հետո, երբ իրավապահները մի անանուն աղբյուրից ահազանգ են ստացել այնտեղ ռումբի տեղադրման մասին: Ազատության փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Radio France Info-ն։ Պալատական համալիրի վարչակազմը հաստատել է, որ ռումբի մասին հաղորդումից հետո տարհանվել է մոտ 2 հազար այցելու։ Տվյալ պահին տարհանումն ավարտվել է, և համալիրի տարածքում զննություն է իրականացվում: Այս տարվա ընթացքում Վերսալի պալատում առնվազն 7 անգամ է տարհանում հայտարարվել, քանի որ պետական և հանրային տարբեր կառույցներ ահազանգեր, հեռախոսային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ են ստացել պայթուցիկ սարքերի տեղադրման մասին:

Լրահոս