Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Բաքվի դատարանը քննել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ -ն։ Նշվում է, որ, ըստ կայացված որոշման, բողոքը չի բավարարվել։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։

Լրահոս