Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։

Լրահոս