ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել. վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է ՌԴ նախագահին կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ կառավարությունը լիազորությունները վայր է դրել Վլադիմիր Պուտինի՝ պաշտոնապես նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այս կարգը սահմանված է ՌԴ Սահմանադրությամբ։

Լրահոս