Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Ապրիլի 28-ին, ժամը 11։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և հարվածել քարերին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ. Ս.-ն ծնված (1985 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս