Ջերմուկում, Սիսիանում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս