Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ մառախուղ։  Քամին՝ արևելյան, 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Լրահոս