Ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք: Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, նոյեմբերի 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք։ Նոյեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 18-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ

Լրահոս