Պուտին․ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո փոխվեց նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը»

«Ղարաբաղում իրադարձությունները Հայաստանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանքով են տեղի ունեցել»,- «Վալդայ» միջազգային ակումբում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ «Հայաստանի կողմից» Արցախն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանքով փոխվել է նաև Արցախում իրենց առաքելությունն իրականացնող ռուս խաղաղապահ զորախմբի կարգավիճակը։ «Անգամ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումից հետո»,- ասել է ՌԴ նախագահը։

Լրահոս