Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պուտինը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովում իրեն, Փաշինյանին և Ալիևին հաջողվել է միասին զրուցել։ «Հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ»,- հանդիպման սկզբում ասաց ՌԴ նախագահը։ «Այսպիսով՝ ինչպես պայմանավորվել ենք, մենք մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը»,- ասաց նա։

Լրահոս