Պուտինը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոնստանտինովսկի պալատում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։
Ավելի վաղ պՊուտինն ընդունել է անվտանգության հարցերով զբաղվող BRICS երկրների բարձրագույն խմբի մի խումբ ներկայացուցիչների, որոնց թվում է եղել չինացի նախարարը։
Պուտինի և Վան Իի վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին։