
Պուտինը հայտարարել է, որ մարդիկ, որոնց ներքաշել էին խռովության մեջ, տեսան, որ բանակը եւ ժողովուրդն իրենց հետ չեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդիկ, որոնց ներքաշել էին խռովության մեջ, տեսան, որ բանակը եւ ժողովուրդն իրենց հետ չեն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մարդիկ, որոնց ներքաշել էին խռովության մեջ, տեսան, որ բանակը եւ ժողովուրդն իրենց հետ չեն։ Ուժային կառույցների ստորաբաժանումների արագ եւ հստակ ծավալումը թույլ տվեց կասեցնել իրադրության չափազանց վտանգավոր զարգացումը երկրում։ Թույլ չտալ զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլի Սոբորնայա հրապարակում, դիմելով պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի եւ ՊԴԾ-ի ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են խռովության փորձի կասեցմանը։